Արդեն հայտնել ենք, որ ապրիլի 24-ին և լույս 25-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Նարեկ Հմայակի Հարությունյանը:
Զոհված զինծառայողը Շիրակի մարզի Լեռնուտ գյուղից է:
ArmLur.am-ի հետ զրույցում Լեռնուտ գյուղի գյուղապետ Վարազդատ Բաղդասարյանը հայտնեց, որ Նարեկ Հարությունյանի ընտանիքը բաղկացած է չորս անձից. «Ունի մեկ քույր, հայրը, մայրը և ծեր տատիկը: Երկու ամիս էր մնացել, որ տուն վերադառնար»,-ասաց նա:
Գյուղապետի փոխանցմամբ` Նարեկի հայրը երրորդ կարգի հաշմանդամ է, մայրը տնային տնտեսուհի. «Տատիկը, բնական է, ծեր է, 33 թիվ է, քույրը չի աշխատում, դե գիտեք գյուղում աշխատատեղ չկա, աշխատանք չկա: Մայրն ու հայրն սպասում են որդու վերադարձին, այն էլ այս դժբախտ դեպքը եղավ»: