Դիվանագիտական կորպուսում կադրային տեղաշարժեր են սպասվում. ո՞վ կփոխարինի Յուրի Վարդանյանին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀ դիվանագիտական կորպուսում կադրային տեղաշարժեր են սպասվում: «Հրապարակ»-ի աղբյուրի փոխանցմամբ` քննարկվում է Վրաստանում ՀՀ դեսպանի հարցը։

Չնայած շրջանառվում է Հերմինե Նաղդալյանի անունը, սակայն, «Հրապարակ»-ի տեղեկություններով, նա հրաժարվել է առաջարկից, այժմ քննարկվում է «Կովկաս» ինստիտուտի քաղաքական հետազոտությունների բաժնի վարիչ Սերգեյ Մինասյանի հարցը՝ քաղաքագետ, պատմական գիտությունների թեկնածու:

«Իսկ ի՞նչ է անելու Յուրի Վարդանյանը. կանչեցիք Ամերիկայից, բերեցիք Հայաստան՝ սպորտի նախարար, հետո ուղարկեցիք Վրաստան»,- հարցրինք մենք։ «Նախ 10 տարի բավականին լուրջ, սոլիդ պաշտոնների է եղել Յուրան, և, ապա, իր մասով որոշում այս պահին չկա»: Հիշեցնենք, որ օլիմպիական չեմպիոնն առողջական լուրջ խնդիրներ էլ ունի։

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:




Լրահոս