Հարց քաղաքացիներից` ինչո՞ւ է փոփոխության ենթարկվել 13 համարի ավտոբուսի երթուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. 13 համարի երթուղին նախկինում Սարի թաղից Խորենացի փողոցով հասնում էր դեպի Երվանդ Քոչարի փողոց: Այժմ նույն երթուղին գրեթե լիովին փոխել է իր ուղղությունը: Հիմա այն անցնում է Նար-Դոսով, Չարենցի փողոցով գնում է դեպի Սայաթ-Նովա: Ստացվում է, որ 13 համարի երթուղին ընդհանրապես հարմար չէ Սարի թաղի բնակիչներին: Մենք ստիպված ենք լինում Տիգրան Մեծ հասնելու համար կա՛մ 1-3 կանգառ քայլել, կա՛մ էլ օգտվել այլ երթուղուց:

Խնդրում ենք վերանայել 13 համարի ավտոբուսի երթուղին:

Սարի թաղի մի խումբ բնակիչներ 

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Սարի թաղը սպասարկող ավտոբուսային հ.13 երթուղու ուղեգծում մասնակի փոփոխություն է կատարվել` նպատակ հետապնդելով բարելավելու Նար-Դոս եւ Չարենց փողոցների սպասարկման վիճակը, իսկ Սարի թաղի կապը Տաշիր՚ առեւտրի կենտրոնի եւ Տիգրան Մեծ պողոտայի հետ ապահովվում է ավտոբուսային հ.հ. 9, 21 երթուղիների միջոցով:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ 13 համարի երթուղու կարեւորությունն այնքան էլ մեծ չէ, քանի որ Սարի թաղից Տիգրան Մեծ պողոտա եւ «Տաշիր» առեւտրի կենտրոն հասնելու համար գործում է այլ երթուղի: Փայլուն տրամաբանություն:




Լրահոս