ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի». Սեյրան Օհանյանը պայքարելու է իշխանափոխության համար. Ազատություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազատությունը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը մնում է քաղաքականության մեջ, պայքարելու է իշխանափոխության համար։ Նա նաև չի բացառում, որ խորհրդարանից դուրս զարգացումները կարող են բերել ֆորս մաժորի:

«Նախ և առաջ ասեմ՝ ես այս ժամանակահատվածում Հայաստանում եմ եղել: Մի քանի օրով ես դուրս եմ եկել Հայաստանից: Լրատվամիջոցներում արծարծվող այն կեղծ տեղեկությունները, որ ես Հայաստանում չեմ, դրսում եմ, աշխատանքի են նշանակել և այլն, և այլն, ճիշտ չէ, նաև անընդունելի է: Որովհետև ես երկար տարիներ ծառայել եմ իմ հայրենիքին, 38 տարի ծառայել եմ իմ հայրենիքին, այստեղ եմ անցկացրել իմ ամբողջ կյանքը: Եվ ես շարունակելու եմ իմ գործունեությունը իմ հայրենիքին ծառայելու համար: Մեթոդները, ձևերը, սկզբունքները որոշում ընդունելուց հետո, իհարկե, կներկայացնեմ հանրությանը»,- «Ազատության» հետ հարցազրույցում ասաց Պաշտպանության նախկին նախարարը:

Հայտարարելով, որ մնալու է քաղաքականության մեջ՝ Օհանյանը շարունակեց․ – «Այսօր քաղաքականության մեջ են բոլորը: Այսօր Հայաստանի Հանրապետության ապագային մասին, նրա անվտանգության, զարգացման մասին մտածող յուրաքանչյուր կարող ուժ, խելացի ուժ, չի կարող իրեն դուրս պահել այն իրողություններից, որ տեղի են ունենում Հայաստանում և Հայաստանի շուրջը»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրի տեսանյութում:




Լրահոս