Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը երեկ այցելել է Ղարաբաղի հարավային և հարավարևելյան սահմանագծի մի շարք հատվածներ։
Ըստ Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, Բակո Սահակյանը տեղում ծանոթացել է զինվորների ծառայության ընթացքին, տիրող իրավիճակին, տվել համապատասխան հանձնարարականներ դրված խնդիրների լուծման ուղղությամբ: