ԱԿՆ ԸՆԴ ԱԿԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ ԱԺ-ում մինչեւ հիմնական ընդմիջում` այսինքն ժամը 14.30-ը, նիստ չեղավ, քանի որ ՀՀԿ-ական պատգամավորներն ու ՀՅԴ խմբակցության ղեկավարը, իրար հերթ չտալով, 20-ական րոպեներով ընդմիջումներ էին վերցնում: Հիմնական տպավորությունը, որ երկու  խմբակցությունների ղեկավարներն առաջնորդվում էին` «դու ինձ, ես քեզ» սկզբունքով, որ գրաբարյան հայտնի ձեւակերպում ունի` «ակն ընդ ական, ատամ ընդ ատաման»: Քանի որ երբ ՀՅԴ խմբակցության հեղինակած «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ Գալուստ Սահակյանը ընդմիջում պահանջեց, Վահան Հովհաննիսյանն էլ ընդմիջում վերցրեց գալուստենց օրենքի ժամանակ: Չնայած Վահան Հովհաննիսյանն ասաց, որ այդպես լինում է, ուղղակի համընկել էր: Ամեն դեպքում, Վահան Հովհաննիսյանը միայն իրենց ընդմիջումի մասով է պատասխանատու: Ինչ վերաբերում է «ակն ընդ ական, ատամ ընդ ատաման»-ին, ապա Վահան Հովհաննիսյանն ասաց. «Մենք հին կտակարանի կանոններով չենք ապրում, մենք ապրում ենք քրիստոնեական կտակարանի կանոններով»:




Լրահոս