Մոսկվա-Երևան երթուղային ավտոբուս է վթարվել Վորոնեժի մարզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վորոնեժի մարզում երեք մարդ, այդ թվում՝ երկու երեխա Է տուժել Մոսկվա-Երեւան երթուղային ավտոբուսի վթարից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին հայտնել Է Ռուսաստանի ՆԳ նախարարության տարածաշրջանի գլխավոր վարչությունը:

«Այսօր առավոտյան Վերխնեմամոնսկի շրջանում Մ-4 «Դոն» ավտոճանապարհի 717-րդ կիլոմետրում Mercedes-Benz ավտոբուսի 35-ամյա վարորդը կորցրել Է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետեւանքով այն ընկել Է ճամփեզրի առուն: Ճանապարհատրանսպորտային պատահարի հետեւանքով տուժել Է երեք մարդ: Ավտոբուսն ընթանում էր Մոսկվա-Երեւան երթուղով, փոխադրամիջոցում եղել Է 39 մարդ»,-ասել են մամուլի ծառայությունում:

ՆԳ նախարարության տվյալներով՝ տուժածներից երկուսը երեխաներ են՝ յոթնամյա մի տղա՝ Կրասնոյարսկի երկրամասի բնակիչ, եւ տասնամյա աղջնակ՝ Կոստրոմայի մարզի բնակչուհի: «Տուժածներին միջին ծանրության վնասվածքներով տեղափոխել են Բոգուչարսկիի հիվանդանոց»,-ճշտել են մամուլի ծառայությունում:

ՃՏՊ-ի կապակցությամբ ոստիկանությունն ստուգում Է անցկացնում: «Ներկայում ոստիկանները գործադիր իշխանության մարմինների հետ փոխգործակցությամբ լուծում են ավտոբուսի ուղեւորներին հյուրանոցում տեղավորելու հարցը, մինչեւ որ կժամանի հաջորդ ավտոբուսը եւ նրանց կհասցնի նշանակման վայր»,-հավելել են ՆԳ նախարարությունում:




Լրահոս