ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում այսօր պայմանագրային զինծառայող է մահացել: Այս մասին հայտնում է ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Նա հայտնում է, որ մահացածը պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանն է, ով առողջական խնդիրներ է ունեցել:
Հովհաննիսյանը հայտնեց, որ զինվորը պարանոցի միջային կիստայի վիրահատական միջամտության էր ենթարկվել: