Պատճառների մասին խոսելու ժամանակն անցել է, այստեղ պետք է հստակ աշխատանք տարվի. քաղաքագետը` սահմանային լարված իրավիճակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սա մի դրություն է, որը վաղուց արդեն բնական է եւ դրա տրամաբանությունն էլ այն է, որ ժամանակ առ ժամանակ  էսկալացիաներ են լինում, որը բերում է մարդկային զոհերի: ArmLur.am-ի հետ զրույցում սահմանային լարված իրավիճակի մասին իր գնահատականը տվեց ռազմական փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Պատճառների մասին խոսելու ժամանակն անցել է, այստեղ պետք է հստակ աշխատանք տարվի Ադրբեջանի  իշխանությունների ռազմաքաղաքական տրամաբանության  ուղղությամբ, պետք է մեխանիզմներ մշկավեն եւ կարծում եմ, որ այսպիսի իրավիճակներ կունենանք շատ երկար ժամանակ, քանի դեռ այդ մեխանիզմները չկան մշակված»,-ասաց նա:

Հրանտ Մելիք-Շահնազարյանի կարծիքով՝ Հայկական կողմի համար ամեն մի զոհ շատ ավելի թանկ է, քանի նրանց ամբողջ զինված ուժերը միասին.  «Մեր զինվորների առողջությունն ավելի թանկ է, քանի իրենց ամբողջ զինված ուժերը միասին վերցված: Այնպես պետք է անենք, որպեսզի Ալիեւը հասկանա, որ որքան էլ կարեւոր լինի այն խնդիրը, որը  նա փորձում է լուծել ՝ սահմանային լարած իրավիճակ սրելով, նա արդյունքում շատ ավելի լուրջ խնդիրների է հանգեցնելու»,-ասաց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս