Ինչ վնասվածքներ են ստացել Արցախից տեղափոխված զինծառայողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը «Մալայան» ակնաբուժական բժշկական կենտրոնից տեղեկացավ, որ արդեն մի քանի ժամ է, ինչ սկսել են երեկ վիրավորված զինծառայողի վիրահատությունը, եւ դեռ մի քանի ժամ էլ այն կշարունակվի:

Արցախից Երևան տեղափոխված զինծառայողը ստացել է մարմնի բեկորային վնասվածքներ, իսկ «Մալայան» ակնաբուժական կենտրոնում գտնվող զինծառայողը ստացել է աչքերի այրվածքներ:

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի զինվորական հոսպիտալից  Երևանի Զինվորական կենտրոնական կլինիկական հոսպիտալ են տեղափոխել երկու վիրավոր զինծառայողների: Նրանցից մեկը ժամկետային զինծառայող 1997 թվականին ծնված Արմեն Վարդանյանն է, իսկ մյուսը` պայմանագրային զինծառայող 1984 թվականի ծնված Մյասնիկ Հովհաննիսյանը:




Լրահոս