Շենգավիթ վարչական շրջանի Կարմիր բլուր փողոցի հարևանությամբ գտնվող գերեզմանատանն այսօր տղամարդու քայքայված դի է հայտնաբերվել։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Ոստիկանները և քննիչները պարզել են, որ մահացածը Երևան քաղաքի Շիրակի փողոցի 70 շենքի բնակիչ՝ 54-ամյա Արթուր Շողունցն էր։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է մոտ 5 օր առաջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։