«Դեպի վայրէջք» հեռուստասերիալի անոնսն ուղղակի շոկի մեջ գցեց հանրությանն իր բաց տեսարաններով: Դերասաններն արդեն իսկ այդ տեսարանների վերաբերյալ բազմաթիվ հարցազրույցներով են հանդես եկել, իսկ մեկնաբանություններում քննարկվող թեմաներից մեկն էլ այն է, թե ինչպես են դերասաններ Սարգիս Գրիգորյանի եւ Ալեքսանդր Բաբասյանի կանայք վերաբերվում իրենց ամուսինների նման տեսարաններում նկարահանվելուն:
ArmLur.am-ը թեմայի շրջանակում խոսել է Ալեքսանդր Բաբասյանի կնոջ՝ Լիլիթ Բաբասյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց. «Ես չեմ խանդում, դա իր աշխատանքն է, բնական է… եւ դա ընդամենը ֆիլմ է»:
Նշենք, որ Ալեքսանդր Բաբասյանն իր հարցազրույցներից մեկում նշել էր, որ նկարահանվելուց առաջ նախապես խորհրդակցել է կնոջ հետ, վերջինս էլ դրական է արձագանքել:
Լիդա Եղիազարյան