Հաղորդավարուհի Հրաչուհի Ութմազյանն երեկ նշել էր ծննդյան տարեդարձը։ ArmLur.am-ի զրույցում Հրաչուհին պատմեց, որ ծննդյան տարեդարձն անցել է անակնկալներով լի:
«Այդ օրերին ես հասկանում, որ կյանքդ իզուր չես ապրել: Իմ տարեդարձի ամենալավ ու մեծ նվերն իմ ծնողներն են, իմ հորաքույրը, իսկ մնացածը նյութական է ու շատ անկարևոր».-ասաց Հրաչուհին:
Հաղորդավարուրուհու խոսքով՝ այս կայքնում ամենակարևորը լավ մարդկային որակ պահելն է. «Մնացածն այս կյանքում անցողիկ է, այս կյանքում մարդն է մնում, ուրիշ մարդկանց մեջ թողած իր հիշողությունները»:
Նշենք, որ հաղորդավարուհին ի սկզբանե չի ցանկացել 31-ամյակը նշել, սակայն ընկերների անակնկալը մտափոխել են նրան: Նա վերջում նշել է ընկերուհու դստեր հետ:
Լիդա Եղիազարյան