Այսօր արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: «Հրազդան» ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը դատարանում որպես վկա ցուցմունք է տվել «Հրազդան» ՔԿՀ պետ, գնդապետ Վահան Մարգարյանի դեմ: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ծանուցագիր էր ուղարկել Հրազդանի քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Վահան Մարգարյանին, որ նա ներկայանա դատարան, եթե չներկայանա նրան բերման կենթարկե : Եվ ահա այսօր ՔԿՀ պետը գնացել է դատարան եւ լսել, թե ինչպես են դատապարտյալները իր դեմ ցուցմունք տալիս:
Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ ՔԿՀ-ի դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը հայտնել է, որ իրեն ՔԿՀ պետ գնդապետ Մարգարյանն է ուղղորդել, որ քրեակատարողական հիմնարկի մասնագետ Էդգար Ասատրյանի դեմ ցուցմունք տա:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության իբր 2017թ- ի հունվարի 29-ին, ժամը 12.00-ի սահմաններում Էդգար Ասատրյանը «Հրազդան» ՔԿՀ-ում, հերթապահ ծառայություն կատարելիս մտել է 2-րդ մասնաշենքում գտնվող թիվ 19 խուց եւ դատապարտյալ Ալեն Մանուկյանից պահանջել է ներկայացնել նրա կողմից շահագործվող «ԱՅՖՈՆ 6 Ս» մոդելի բջջային հեռախոսը: Դատապարտյալը Մանուկյանը գրպանից հանել է հեռախոսը և դրել սեղանին, ինչից հետո ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ում որպես անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Ասատրյանը նրան առաջարկել է, որ ոչ ոքի որեւէ բան չի ասի հեռախոսի մասին, եթե իրեն վճարի 30.000: Արդյունքում դատապարտյալ Մանուկյանը համաձայնվում է, սակայն ինչպես ցույց է տալիս իրավիճակը ՔԿՀ-ի անվտանգության ավագ մասնագետին դատապարտյալը «քցում է», ասել է, թե այդպես էլ չի տալիս գումարը: Արդյունքում 2017թ. հունվարի 31-ի առավոտյան Էդգար Ասատրյանն Ալեն Մանուկյանին կանչում է ռազբորկային, թե ուր է հեռախոսը դատապարտյալը ասում է, թե էլ չկա: Այստեղից էլ սկսվում է «կռիվ կինոն»:
«Հրազդան» ՔԿՀ-ում որպես անվտանգության ապահովման բաժնի առաջին կարգի մասնագետ Էդգար Ասատրյանը վրեժխնդիր լինելու համար իրականությանը չհամապատասխանող զեկուցագիր է ներկայացնում «Հրազդան» ՔԿՀ պետին` հայտնելով, թե թիվ 19 խցի դատապարտյալ Ալեն Մանուկյանի ձեռքին նկատել է արգելված իր հանդիսացող հեռախոս, պահանջել է, որ վերջինս այն հանձնի, սակայն նա հրաժարվել է` հայտարարելով, թե որևէ մեկին այն չի տալու: Նշված զեկուցագրի հիման վրա «Հրազդան» ՔԿՀ-ի պետի հանձնարարականով աշխատակիցների կողմից անմիջապես խուզարկության է ենթարկվել Ալեն Մանուկյանի թիվ 19 խուցը, սակայն բջջային հեռախոս չի հայտնաբերվել:
Եվ ահա ամիսներ առաջ ՀՔԾ գործը ուղարկել էր դատարան եւ ահա դատարանում նոր հանգամանքներ են ի հայտ գալիս, դատապարտյալները փոխում են նախաքննության ընթացքում իրենց կողմից գրված ցուցմունքները եւ հայտարարում, որ ՔԿՀ պետն է իրենց ուղղորդել սխալ ցուցմունք տալ աշխատակիցների դեմ:
Սակայն այս իրավիճակում առավել մտահոգիչ է այն հանգամանքը, որ դատապարտյալ Ալիկ Դալլաքյանը դատարանում հայտնել է, որ մինչեւ հայտարարություն անելը ապահովվեն իր անվտանգությունը, որ նա հետ չվերադառնա «Հրազդան» ՔԿՀ, այլապես չգիտի, եթե հետ վերադառնա իր հետ ինչ կկատարվի, սակայն տեղակացանք, որ նրա խնդրանքը չի իրականացվել:
Մեզ հետ զրույցում ՔԿՀ նախկին մասնագետ, կալանավորված Էդգար Ասատրյանի պաշտպան Սարգիս Խաչատրյանը հայտնեց, որ դատական նիստից հետո զանգահարել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ եւ խնդրել, որ կալանավորի անվտանգության մասով քայլեր ձեռնարկեն:
Քնար Մանուկյան