Դեբետ գետում խեղդված երեխայի գործով վճիռը հրապարակվեց. դաստիրակաչուհուն ազատեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, 2017 թվականի փետրվարի 14-ին, ժամը 09:30-ի սահմաններում 4-ամյա Ռոբերտ Դալլաքյանի դին հայտնաբերվել էր Դեբետ գետի ափին՝ բերանքսիվայր ջուրն ընկած վիճակում: Պարզվել էր, որ մանկահասակ Ռոբերտ Դալլաքյանին մայրը նույն օրը երեխային տարել էր Լոռու մարզում գտնվող նախադպրոցական ուսումնական հաստատություն, որտեղ մայրը նրան հանձնել է նշված հաստատության դաստիարակչուհու Գայանե Մալխասյանի հսկողությանը։ Ժամը 09։30-ի սահմաններում դաստիարակչուհին կազմակերպել է ներկա-բացակա, որին փոքրիկը ներկա եղել է, իսկ ստուգելու գործողությունն ավարտելուց հետո նկատել է, որ բացակայում է։

Ըստ դաստիարակչուհու՝ այդ մասին հեռախոսազանգով տեղեկացրել է երեխայի մորը։ Փոքրիկի դին հայտնաբերել է նրա պապը՝ նրան որոնելիս, նախադպրոցական ուսումնական հաստատությանը կից հոսող Դեբեդ գետում` բերանքսիվայր ջրում ընկած վիճակում: Եվ ահա 3 ամսից ավել տեւած քննությունից հետո Քննչական կոմիտեն հայտնում է, որ տվյալներ են ձեռք բերվել, որ երեխան նախադպրոցական ուսումնական հաստատության շենքից դուրս է եկել պատասխանատու անձի անփութության հետևանքով։ Մասնավորապես՝ ստորագրված աշխատանքային պայմանագրի համաձայն՝ Լոռու մարզի բնակչուհին աշխատել է նախադպրոցական ուսումնական հաստատությունում՝ որպես դաստիարակ, ում պարտականությունների մեջ է մտել հսկողություն իրականացնել իրեն վստահված երեխայի նկատմամբ։ Սակայն դրսևորված անգործության և անփութության հետևանքով մանկահասակ երեխան, ով ունեցել է խոսքի որոշ խնդիրներ, միայնակ դուրս է եկել նախադպրոցական ուսումնական հաստատության տարածքից և գնացել շուրջ 300 մետր հեռավորության վրա գտնվող Դեբեդ գետի ուղղությամբ: Արդյունքում դաստիարակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ Քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով[անզգուշությամբ մահ պատճառելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով]:

ԵՎ ահա հուլիսի 4-ին դատարանը հրապարակեց վճիռը եւ Գայանե Մալխասյանին ազատազրման դատապարտեց 3 տարի ժամկետով, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց` սահմանելով փորձաշրջան 1 տարի ժամկետով, նրա վարքագծի վերահսկողությունը դնել այլընտրանքային պատիժների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնող իրավասու մարմնի վրա` ըստ բնակության վայրի:

Քնար Մանուկյան




Լրահոս