Կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին ցանկանում է կատալոնական թիմում տեսնել Արգենտինայի հավաքականից իր խաղընկեր Անխել Դի Մարիային: Նա հանդես է գալիս ֆրանսիական ՊՍԺ-ում:
Դի Մարիան 2010-2014 թվականներին հանդես է եկել «Ռեալում»՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող եւ Եվրոպայի սուպերգավաթակիր: «Ռեալից» հետո նա մեկ մրցաշրջան անցկացրեց «Մանչեսթեր Յունայթեդում»: