Արարատի մարզում, օգոստոսի 20-ին կրակոցներ են հնչել. ժամը 00։30-ի սահմաններում Ոստիկանության Արարատի մարզային վարչություն ահազանգ է ստացվել, որ Արեւաշատ գյուղում կրակոցներ են հնչում։
ArmLur.am-ը զրուցեց Արևշատի գյուղապետ Գոգոլ Նիկոլյանի հետ` պարզելու համար, թե ինչ է եղել: Գյուղապետը մեզ հետ զրույցում նշեց, որ լուրջ բան չի եղել, կրակել են տան ուղղությամբ, ընտանիքի անդամների կեսը քնած է եղել այդ ժամանակ: Նրանք էլ տեղյակ չեն, թե ով կարող էր նման քայլի դիմել և ինչու:
Ըստ տեղեկությունների՝ կրակոցների հետեւանքով կոտրվել են Մենորա Մ.-ի տան պատուհանի ապակիները եւ վնասվել է 34-ամյա Գեղամ Ս.-ին պատկանող, այնտեղ կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենան։