Լողափնյա վոլեյբոլիստները հանդես են եկել ՎԵԿ-ի մայրցամաքային գավաթի խաղարկությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ից 20-ն Էստոնիայի Պյարնու քաղաքում Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստները մասնակցել են վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի երկրորդ պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը:

Հայաստանը ներկայացրել են պատանիների Արման Միսկարյան – Ռազմիկ Հակոբյան եւ աղջիկների Վերոնիկա Կոշկարյան – Սվետլանա Մարգարյան թիմերը: Մեր լողափնյա վոլեյբոլիստները մակարդակով ավելի բարձր մրցակիցներին պարտվել են բոլոր խաղերում եւ զբաղեցրել իրենց ենթախմբերի հինգերորդ տեղերը:

Մրցաշարի հաղթողներ են դարձել Ֆրանսիայի պատանիների եւ աղջիկների հավաքականները:

Այժմ, Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան խաղային զույգը կմասնակցի օգոստոսի 24-ից 27-ը Կազանում կայանալիք մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

Աղբյուրն ու լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքի




Լրահոս