Ռուսաստանցիները ստիպված կլինեն երեք ամիս սպասել ամերիկյան այցագրի համար հարցազրույցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցիներին հարկ կլինի երեք ամիս սպասել տուրիստական այցագիր ձեւակերպելու համար Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանությունում հարցազրույց անցնելու համար:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տեղեկատվությունը հրապարակված Է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կայքում: B-1 կամ B-2 (առաջին կատեգորիան գործարար ուղեւորություններն են, երկրորդը՝ տուրիստական) այցագիր ստանալու համար դիմած քաղաքացիները հարցազրույց անցնելուն կսպասեն 85 օրացուցային օր: Նրանց համար, ովքեր ուսանողական այցագիր են ձեւակերպում, սպասելու ժամանակը կկազմի 36 օր, իսկ ներգաղթի այցագրերի այլ տեսակների համար դիմումնատուների համար՝ 53 օր:

lenta.ru-ի լրագրողը, որը պարբերաբար այցելում Է ԱՄՆ, ուշադրություն Է դարձրել այն բանի վրա, որ առաջ այդ ժամկետներն ավելի կարճ Էին, նույնիսկ ամռանը: Այդուհանդերձ, ստացման ժամանակը կախված Է տարեշրջանից, ամենայն հավանականությամբ, ցուրտ ժամանակաշրջանում այն կկրճատվի:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, ՌԴ-ում Միացյալ Նահանգների դեսպանությունը հայտնել Է, որ ԱՄՆ-ն օգոստոսի 23-ից դադարեցնում Է ոչ միգրացիոն այցագրերի տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում: Ընթացակարգը կվերսկսեն սեպտեմբերի սկզբից, բայց միայն Մոսկվայում: Այս միջոցառումներն ԱՄՆ-ի դեսպանատանը բացատրել են աշխատակիցների թվաքանակի կրճատմամբ:

«ՌԴ-ում ԱՄՆ-ի դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվաքանակի սահմանափակման նպատակով Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված միջոցների կապակցությամբ սկսած 2017 թվականի օգոստոսի 23-ից Ռուսաստանի ամբողջ տարածքում կկասեցվի ոչ միգրացիոն այցագրերի տրամադրման ընթացարգը: 2017 թվականի սեպտեմբերի 1-ից այդ ընթացակարգը կվերսկսվի Մոսկվայում: Ռուսաստանում ԱՄՆ-ի հյուպատոսություններում ոչ միգրացիոն այցագրերի տրամադրման ընթացակարգը կկասեցվի անորոշ ժամանակով»,- նշվում Է Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանության կայքում:

ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել Է, որ Ռուսաստանը «բարկությունը չի թափի ԱՄՆ-ի քաղաքացիների վրա ի պատասխան ռուսաստանցիներին ամերիկյան այցագրերի տրամադրումը դադարեցնելու ԱՄՆ-ի որոշման: «Ինչ վերաբերում Է մեր պատասխան գործողություններին, ինչպես ես արդեն ասել եմ, հարկավոր Է մանրամասն ուսումնասիրել այն որոշումները, որոնք այսօր ամերիկացիները հայտարարել են:

Տեսնենք: Կարող եմ ասել սոսկ մի բան. մենք բարկությունը չենք թափի ամերիկացի քաղաքացիների վրա»,- ասել Է Լավրովը: «Այսինքն՝ եթե որեւԷ մեկը հույս ունի, թե այդ դեպքում վատ օրինակը վարակիչ կլինի, ապա նա հաշիվների մեջ սխալվել Է»,- հավելել Է նախարարը: Լավրովը նաեւ նշել Է, որ ԱՄՆ-ի իշխանությունների որոշումը միտված Է այն բանին, որ Ռուսաստանի քաղաքացիների դժգոհությունը հարուցի ՌԴ-ի ղեկավարության գործողություններից:




Լրահոս