Մենք այս պահին խոշոր կաթնասունների մասով կորուստներ չունենք, բուսականության մասով ողջ գնահատականը կարող ենք տալ հաջորդ տարի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով Խոսրովի անտառի հրդեհին, այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով, օգոստոսի 10-ից արձագանքը եղել է շատ արագ և պատասխանատու: Նա ընդգծեց, թե ռելիեֆն այնպիսին էր, որ նույնիսկ հրշեջ մեքենայի տեղաշարժն էր դժվար:
Մինասյանը նկատեց, որ Հայաստանում նման նախադեպ չունեցող հրդեհներ էին և իսկապես սարսափելի վիճակում առաջ են գնացել: Նրա խոսքով, պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք կլիմայի փոփոխություններին և մշակել ծրագրեր, ունենալ գործողությունների ամբողջություն: