Յուրի Խաչատուրովի` Հայաստանում գտնվելը պատահական չէ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ոմանք պատահական չեն համարում, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն զբաղեցնող Յուրի Խաչատուրովն այս օրերին իր առաջին այցն է կատարել Հայաստան եւ ընդունելության արժանացել ինչպես ՀՀ նախագահի, այնպես էլ ԱԺ նախագահի կողմից։

Մի կողմից՝ արցախյան հիմնահարցի քննարկման թեժացմանը զուգահեռ կրկին Հայաստանի անվտանգության խնդիրներն են առաջին պլան մղվում, եւ այդ առումով ՀԱՊԿ-ից սպասելիքներն են մեծանում։ Մյուս կողմից՝ համացանցում հայտնվել են նյութեր՝ Խաչատուրովի նախկին գործունեության կոռուպցիոն անցյալի բացահայտումներով։ Այնպես որ՝ այս պարագայում «պաշտպանության» կարիք ունեն ե՛ւ Հայաստանը, ե՛ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը»։

Առավել մանրամասը՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս