Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին հանձնարարական տվեց, որոնցից մեկը վերաբերում էր խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից ԱԱՀ վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ գործընթացին:
«Կառավարությունում գինու և կոնյակի արտադրությամբ զբաղվող ընկերությունների ներակայացուցիչների հետ հանդիպման ընթացքում բարձրացվել էր վերջիններիս կողմից արտահանման դեպքում ԱԱՀ հետ վերադարձման ժամկետի ընդհանուր տևողության հարցը: Ասում էին՝ որոշ դեպքերում այն ֆինանսական խնդիրներ կարող է ստեղծել իրենց համար», – նկատեց նա:
Ըստ այդմ, վարչապետը Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանին հանձնարարեց երկօրյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջարկություն խաղողի վերամշակմամբ զբաղվող ընկերությունների կողմից ԱԱՀ վերադարձն ավելի կարճ ժամկետներում սահմանելու և կազմակերպելու վերաբերյալ:
«Պարո′ն Առաքելյան, ՊԵԿ-ին ներկայացնում եք արտահանողների ցուցակը: Պարո′ն Հարությունյան, հատուկ ռեժիմ եք դնում այս մթերման ժամանակահատվածում: Մենք նաև ստեղծել ենք իրենց համար երեք տոկոսանոց դրամային վարկային ռեսուրս, որպեսզի մթերումն անցկացնենք մաքսիմալ արագ ու էֆեկտիվ» , – նշեց վարչապետը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: