ArmLur.am-ի տեղեկություններով, օրերս «Կոշ» քրեակատարողական հիմնարկում մոտ 60-ամյա դատապարտյալ է մահացել:
ArmLur.am-ի տեղեկությունը հաստատեց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը` նշելով, որ մահացած՝ Գ. Վ.-ն կիսափակ տիպով պատիժ կրող դատապարտյալ էր, նախկինում 11 անգամ դատապարտված:
«Ըստ նախնական տվյալների` դատապարտյալի մոտ գրանցվել է կենսաբանական մահ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն»,- հավելեց Գ. Ղլեչյանը: