Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը շարունակվեց իրեղեն ապացույցների հետազատությամբ:
Բերվել էր «Իգլա» զենիթահրթիռային համակարգի խողովակը՝ փաթեթավորված վիճակում:
Սամվել Բաբայանը դատարանում հայտարարեց, որ նման պայմաններում բերվածը բնամթերքի մասնիկ է, ոչ թե զինամթերք:
Նախագահող դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց, որ իրեղեն ապացույց խողովակը կուղարկվի նախաքննական մարմնին: