ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է ՀՀ տարածքում ս.թ. հոկտեմբերի 6-ից 7-ն անցկացվող ՀԱՊԿ հետախուզական ստորաբաժանումների «Որոնում» մարտավարամասնագիտական և հոկտեմբերի 9-ից 13-ն անցկացվող  ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի համակազմերի ու ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստորաբաժանումների հետ «Փոխգործակցություն» համատեղ զորավարժությունները լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Հավատարմագրման համար անհրաժեշտ է մինչև 2017թ. հոկտեմբերի 3-ը ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն ներկայացնել գրավոր դիմում, որտեղ պետք է նշված լինեն.

ա) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը: Եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը և բնակության հասցեն,

բ) հավատարմագրման ներկայացվող լրագրողի անունը, ազգանունը (ըստ անձնագրի),

գ) լրագրողի ներկայացրած լրատվության միջոցի (լրատվության միջոցների) անվանումը (անվանումները),

դ) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային փոստի հասցեները, հեռախոսների համարները, մեկ լուսանկար (3×4 չափի):

Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի քան 1 լրագրող, 1 լուսանկարիչ կամ տեսաձայնագրման 1 օպերատոր:

Օտարերկյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացնել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից տրված Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման վկայականի պատճենը:

Դիմումները կարող են լրացվել առցանց կամ  ուղարկվել էլեկտրոնային փոստով` [email protected] հասցեով:

Հավատարմագրման հետ կապված լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010 294638 կամ 091 502610 հեռախոսահամարներով:




Լրահոս