Beeline-ի անսահմանափակ ֆիքսված ինտերնետը հասանելի է մարզերի բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը հայտարարում է մարզերի բնակիչների համար մշակված «2Mix» և «2Mix+» կանխավճարային ծառայությունների փաթեթների գործարկման մասին, որոնք թույլ են տալիս միաժամանակ օգտվել ֆիքսված և բջջային ինտերնետ կապերից:

Ֆիքսված ինտերնետն այդ փաթեթների շրջանակում տրամադրվում է նոր սերնդի անլար ցանցի միջոցով, որը թույլ է տալիս առավել որակյալ և կայուն ինտերնետ կապ ապահովել նույնիսկ ամենահեռավոր մարզերում:

Միանալով «2Mix» կամ «2Mix+» կանխավճարային ծառայությունների փաթեթներից որևէ մեկին, բաժանորդները կստանան անսահմանափակ խոսելաժամանակ բջջային ցանցի ներսում, բջջային ինտերնետ և անսահմանափակ ֆիքսված ինտերնետ անլար ցանցի միջոցով՝ սկսած 3990 դրամից: Փաթեթն ակտիվացնելու համար պարզապես անհրաժեշտ է լիցքավորել փաթեթում ներառված բջջային հեռախոսահամարը:

«Մեզ համար կարևոր է, որ մեր պարզ և հարմար ծառայությունները մարդկանց համար հասանելի լինեն նույնիսկ Հայաստանի ամենահեռավոր անկյուններում: Մեր ժամանակներում ինտերնետն անհրաժեշտություն է, որը թույլ է տալիս հեշտությամբ լուծել շատ խնդիրներ՝ կապված թե՛ աշխատանքի, թե՛ ուսման հետ և այդպիսով դարձնել մարդկանց կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ծառայության մասին լրացուցիչ տեղեկություններ կարելի է գտնել www.beeline.am կայքում, կապվելով օպերատորների հետ Facebook-ում Beeline Armenia պաշտոնական էջի միջոցով, 0611 անվճար հեռախոսահամարով կամ մոտակա վաճառքի և սպասարկման գրասենյակում:




Լրահոս