Դպրոցի տնօրենի կողմից պահակին հայհոյելը վերածվել է ծեծկռտուքի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2017 թվականի հուլիսի 14-ը խաղաղ չի անցել Արարատի մարզի Սիս գյուղի միջնակարգ դպրոցում: ArmLur.am-ը պարզեց, որ Նարեկ Բեգունցի հայր Արմեն Բեգունցը աշխատում է Սիսի միջնակարգ դպրոցում` որպես պահակ:

Դպրոցում մի օր միջադեպ է տեղի ունեցել, եւ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ, Արարատի մարզի Սիս գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար Սարգիս Սարգսյանը դպրոցի պահակ Արմեն Բեգունցի հասցեին հայհոյանքներ է հնչեցրել:

Կատարվածի մասին տեղեկացել է պահակի որդին եւ գալով դպրոց` նրանից հաշիվ է պահանջել:

Տեղեկացանք նաև, որ դպրոցի միջանցքում սկսվել է վիճաբանություն: Զայրացած որդին ձեռքերով և ոտքերով հարվածել է Սարգսյանին:

Արդյունքում դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք կամ առողջությանն այլ վնաս պատճառելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, Բեգունցի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը:




Լրահոս