Պարտության ամենամեծ մեղավորը ես եմ. Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը Լեհաստանի դեմ խաղը խայտառակ է համարում: «Հավաքականում խնդիրները բազմաթիվ են: Չկա մի տեղ, որ ասենք թե դրանք չկան:

Պետք է կարողանանք հետևություններ անենք, որ Ղազախստանի դեմ խաղում նման բան չլինի: Խոսքեր չկան ասելու: Սա խայտառակ պարտություն էր, որի ամենամեծ մեղավորը ես եմ: Ես թիմի ավագն եմ և պատասխանատու եմ նրա համար: Եվ այս պարտություն վերցնում եմ ինձ վրա: Ամեն ինչ կանենք հաջորդ խաղից առաջ վերականգնվելու համար, որ բարձր տրամադրությամբ խաղանք ղազախների դեմ:

Շնորհակալություն այն երկրպագուներին, ովքեր եկան, շնորհակալություն նրանց, ովքեր հավատում են մեզ»,- լրագրողների հետ զրույցում ասաց թիմի ավագը: Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի թիմը Երևանում պարտվեց Լեհաստանին 1:6 խոշոր հաշվով:




Լրահոս