Հոկտեմբերի 11-ին Սոչիում կկայանան ԱՊՀ երկրների ղեկավարների խորհրդի եւ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերը:
Միջոցառմանն իրենց մասնակցությունը հաստատել են Ադրբեջանի, Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Մոլդովայի, Տաջիկստանի, Թուրքմենստանի եւ Ուզբեկստանի նախագահները, հայտնում է Life–ը՝ վկայակոչելով Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովին։
Նշենք, որ «Ժողովուրդ» օրաթերթն գրել էլ , որ հոկտեմբերի 11-ին Սոչիում տեղի կունենա ԱՊՀ երկրների ղեկավարների հավաք, որին կմասնակցեն նաեւ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը: Եւ ենթադրվում է՝ այդ հանդիպման ժամանակ որոշակի անդրադարձ կլինի նաեւ ԼՂ խնդրին: