Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Vesti.ru-ն տեղեկացնում է, որ հայտնի դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանը շտապ հոսպիտալացվել է: Այժմ նա բժիշկների հսկողության տակ է:

Ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, Ջիգարխանյանը որոշակի առողջական խնդիրրներ ունի, սակայն նրա կինը՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան վստահ է, որ շուտով Ջիգարխանյանը կապաքինվի և դուրս կգրվի հիվանդանոցից:

Վիտալինան մշտապես հիվանդանոցում է, չի հեռանում ամուսնուց: Շուտով նա պաշտոնական հայտարարություն է անելու դերասանի առողջական վիճակի մասին:
Ջիգարխանյանի քույրը՝ Մարինան, պատմել է գլխավոր բժշկի հետ իր զրույցի մասին: Դերասանի արյան մեջ բարձր է եղել շաքարի պարունակությունը: Նրան բուժօգնություն է ցուցաբերվել և այժմ նրա վիճակը նորմալ է:




Լրահոս