ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թանկարժեք մեքենաները` վթարների պատճառ. ռուսական համարանիշներով մեքենաների վարորդներն իրենց արտոնյալ են զգում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի տարի է, ինչ տեսախցիկների, արագաչափերի կողմից արձանագրված խախտումների արդյունքում օտարերկրյա, մասնավորապես ռուսական համարանիշներ ունեցող վարորդները տուգանքներ չեն վճարում: Ըստ ՀՀ ճանապարհային ոստիկանության` տեխնիկական սարքերով հայտնաբերված իրավախախտումներով ներկայումս վարչական վարույթ չի իրականացվում: Պատճառն այն է, որ համապատասխան տեխնիկական հնարավորություններ չկան:

Ի դեպ, օտարերկրյա համարանիշներով վարորդները չեն վճարում նաեւ կարմիր գծերում կայանելու համար արձանագրված խախտումների տուգանքները:

Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ահազանգեր է ստանում վարորդներից: Երեւանի փողոցները «լցվել են» ռուսական համարանիշներ կրող ավտոմեքենաներով, որոնց վարորդները վարում են, ինչպես ցանկանում են, քանի որ տեսախցիկների եւ արագաչափերի արձանագրած խախտումները չեն վճարում։

Հիշեցնենք, որ դեռեւս 2015 թվականին ռուսական համարանիշներով վարորդների թույլ տված խախտումների մասին խոսել է նաեւ Սերժ Սարգսյանը: Նա այն ժամանակ խիստ հրահանգ էր տվել` ապահովել, որպեսզի երթեւեկության բոլոր մասնակիցները հավասար չափով պատժվեն թույլ տված խախտումների համար: Իսկ ի՞նչ է արվել այդ հրահանգից հետո մինչ օրս: Փաստացի ոչինչ:

Հայ վարորդների պատմելով՝ այդ «օրենքից դուրս» ավտոմեքենաների պատճառով երթեւեկության ընթացքում պարբերաբար վթարային իրավիճակներ են առաջանում։

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

 

 

Սյունէ Համբարձումյան




Լրահոս