ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուժեղը ինչպե՞ս եք որոշում, փայլուն մասնագետներ ունե՞ք, թե՞ սարք. լրագրողը` փոխախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Նոյան տապան» գործակալության լրագրող Արթուր Հովհաննիսյանն այսօր «Ընտանեկան բռնության կանխարգելման » օրենքի վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ այն որակեց որպես ընտանիքաքանդ, հրեշագործ:

Նա նշեց, որ օրենքի նախագծի համաձայն՝ ֆիզիկական բռնություն է համարվում դիտավորությամբ ֆիզիական ցավ պատճառելը: «Մեկ ապտակ, թեկուզ մեկ կամ տարվա ընթացքում 5 կամ 10 ապտակ, դա դիտավորությամբ ցավ պատճառե՞լ է, թե՞ ոչ: Դուք ներկայացնում եք, որ ապտակը ֆիզիկական բռնություն չի համարվում, բայց ես պնդում եմ, որ համարվում է, ու դա կարող է չարաշահել ոստկանության կողմից, բացի այդ ո՞վ է որոշելու, թե հոգեբանական բռնությունն ուժեղ է, թե ոչ »,-հարցրեց նա:
Արթուր Հովհաննիսյանը նաև շեշտեց, որ եթե ինքն իր օրինակ շաքարային դիաբետով երեխային արգելի պաղպաղակ ուտել, արդյոք դա տնտեսակա՞ն բռնություն է:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս