Հոկտեմբերի 18-ին, ժամը 13:19-ին ահազանգ է ստացվել, որ Դեբեդ գետում՝ քարե կամրջի տակ կա դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները գետից դուրս են բերել 1965 թ. ծնված Ե. Ս.-ի դին:
shamshyan.com-ի փոխանցմամբ` Ե. Սարգսյանը ամենայն հավանականությամբ ինքնասպան է եղել՝ ցած նետվելով քարե կամրջից։ Հատուկ տեխնիկայի միջոցով դին դուրս բերվեց գետից։
Նախնական տեղեկություններով՝ Ե. Սարգսյանը հոգեկան խնդիրներ ուներ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ հոկտեմբերի 9-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Լոռու մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ հրդեհ է բռնկվել Ալավերդի քաղաքի Սանահին-Սարահարթ թաղամասի 1/19 շենքի բնակարաններից մեկում։ Հրշեջ-փրկարարները մարել էին թիվ 29 բնակարանում առաջացած հրդեհը և ոստիկանների ու քաղաքացիների հետ տարհանել էին մուտքի բնակիչներին։ Իսկ նշված բնակարանի տիրոջը՝ 52-ամյա Երվանդ Սարգսյանին, հայտնաբերել էին բնակարանում, հատակին ուշագնաց վիճակում։