Արցախյան հակամարտության կողմերի դիրքորոշումներն իրականում բավական մոտ են՝ չնայած զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներին: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը հոկտեմբերի 18-ին ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ տեղի ունեցած քննարկումների ժամանակ:
«Կողմերը եկել են մի կետի, երբ առաջ շարժվելու հարցում նրանց դիրքորոշումներն այնքան էլ հեռու չեն իրարից՝ չնայած լրատվամիջոցների հաղորդումներին: Կողմերը մի քանի անգամ գրեթե հասել են համաձայնության, և վերջին անգամ դա 2011 թվականին է եղել»,- ասել է նա: