Հայաստանում եզդիները զբաղվում են ոչ միայն ոչխարների, այլեւ գորտերի առքուվաճառքով: Եւ գորտերի հիմնական սպառողները ոչ թե հայաստանյան ռեստորաններն են, այլ՝ Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ համալսարանը հոկտեմբերի 12-ին պայմանագիր է կնքել Ֆ/Ա Տհար Բաշոյի Ավդալյանի հետ եւ գնել 350 հատ 100-200 գրամ քաշ ունեցող, արական եւ իգական սեռի գորտեր: Գորտերը համալսարանը ձեռք է բերել կենսաբանական փորձերի համար՝ մեկ գորտի համար վճարելով 1000 դրամ: Այնպես որ ոչխարների գլխաքանակի պակասը եզդիները փորձում են լրացնել երկկենցաղ կենդանիներով: