Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է դի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերի 25-ին, ժամը 12։18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գուրգեն Մահարու փողոցի թիվ 39ա շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակում հայտնաբերել 1946 թ. ծնված Լ. Հ.-ի դին:




Լրահոս