ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը սոցցանցի իր էջում հայտնում է, որ երգիչ Սեբուի` ոստիկանություն ներկայացրած հաղորդման հիման վրա ծառայողական քննություն է սկսվել. «Նոյեմբերի 17-ին երգչի կողմից հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, Սեբու Սիմոնյանը հայտարարել էր. «Հիմա էլ դեռ կա, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում ու կաշառք են ուզում….
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն, որի ընթացքում պարզվել է Ս․ Սիմոնյանի հոր ավտոմեքենան կանգնեցրած տեսուչների ինքնությունը։ Նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության ընթացքը կասեցվել է, նյութերն ուղարկվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն»,- գրել է նա: