ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բողոքի ակցիա նախարարության դիմաց. արծվաշենցիները սպասում են Դավիթ Լոքյանի հետ հանդիպմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արծվաշենցիներն այսօր բողոքի ակցիա են կազմակերպել Տարածքային կառավարման և զարգացման նախարարության շենքի դիմաց և պահանջում են, որպեսզի իրենց տների վերանորոգման համար փոխահատուցում տան:

Արծվաշենի գյուղապետ Մամիկոն Խեչոյանը ArmLur.am-ի հետ զրույցում ասաց, որ նրանք այսօր նախարարությունում քննարկում են ունենալու:

Նշենք, որ արծվաշենցիների մի մասն էլ նախագահականի դիմաց են հավաքվել: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, այս պահին նախարարության դիմաց հավաքվածները սպասում են, որպեսի բոլորը հավաքվեն, որպեսի գնան նախարարի հետ հանդիպման:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս