ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Հարությունյանն անտեղյակ է. պնդում է` ռուսական սահմանապահները կապ չունեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված էր մի նախագիծ, որով ջրային տնտեսության պետական կոմիտեն առաջարկում է թույլատրել դադարեցնել «Մեղրու ՃՇՇՁ» ՍՊԸ –ի հետ 2017 թվականի ապրիլի 21-ին կնքված պայմանագիրը: Ըստ որոշման նախագծի՝ առաջարկվում է սահմանել, որ պայմանագրի դադարեցմամբ կողմերի համար դադարում են փոխադարձ պարտավորությունները, եւ կողմերն ազատվում են պարտավորություններն ամբողջությամբ չկատարելու համար պատասխանատվությունից:

Այս որոշման նախագծում ուշագրավն այն է, որ պայմանագիրը դադարեցվում է, քանի որ ՌԴ սահմանապահ զորամասի ղեկավարությունը թույլ չի տվել իր կողմից վերահսկվող տարածքում շինարարական աշխատանքներ կատարել:

Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը նշեց, թե ռուսական սահմանապահների կողմից նման արգելք չի եղել և խոսքը գնում է իրանական կողմի հետ բանակցությունների մասին:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս