ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարտոֆիլ՝ մսի փոխարեն. Ռուբեն Գրիգորյանը՝ ցինիզմի և բարոյականության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հայտարարությունները, որոնք վերջին օրերին հնչեցին թանկացումների հետ կապված, Հայաստանում բարոյականության լուրջ ճգնաժամի մասին են վկայում: Այս մասին հայտարարել է Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը:

Նշենք, որ դեկտեմբերի 8-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով թանկացող սննդամթերքի մասին հարցերին, հայտարարել էր, որ աղքատներին թանկացումը չի վնասում, քանի որ նրանք գումար չունեն։

Խոսրով Հարությունյանն էլ իր հերթին նշել էր, որ գործընկերը չի ցանկացել վիրավորել մարդկանց, պարզապես նկատի է ունեցել, որ եթե մարդը սովոր է կարտոֆիլ ուտել, միևնույն է, մսի թանկացումը նրա վրա չի ազդի, քանի որ միս գնելու գումար չունի և շարունակելու է կարտոֆիլ օգտագործել։ Գրիգորյանն անդրադարձել է նաև պատմական հուշարձանների տարածքում զանազան խրախճանքներ կազմակերպելու արատավոր երևույթին:

Մանրամասները՝ տեսանյութում:




Լրահոս