«Աշխարհի վերջը չէ». ո՞վ է հաջորդ տարի ամանորյա ուղերձով դիմելու. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այս տարի վերջին անգամ, որպես երկրի նախագահ, ամանորյա ուղերձով կդիմի հայ ժողովրդին: Ո՞ւմ է վերապահված այդ առաքելությունը 2018-ից հետո` ՀՀ վարչապետի՞ն, թե՞ ՀՀ նախագահին: Բանն այն է, որ պառլամենտական երկրներում նախագահն է դիմում ժողովրդին. ո՞վ կլինի՝ Գագիկ Հարությունյա՞նը, Էդվարդ Նալբանդյա՞նը կամ Արկադի Ղուկասյա՞նը (նրանց անուններն են շրջանառվում՝ որպես թեկնածուներ) կդիմեն ժողովրդին, թե՞ մի այլ «չորրորդը»` վարչապետը,- հարցրինք սահմանադրության «հայր» Հրայր Թովմասյանին:

«Կդժվարանամ ասել. խնդիրն իրավական կարգավորման ենթակա չէ։ Ի դեպ, այսօր էլ սահմանված չէ, որ հանրապետության նախագահն է ուղերձով դիմում ժողովրդին»: Բա ո՞նց է լինելու: «Աշխարհի վերջը չէ. հիմա էլ հա՛մ հանրապետության նախագահն է ուղերձ հղում, հա՛մ ԱԺ նախագահը, հա՛մ վարչապետը»: Է՜, պարոն Թովմասյան, «ուժեղ» ուղերձն ամենավերջին վայրկյանին հղում էր պետության գլուխը։ Ի դեպ, հիմա, երբ նախագահը որեւէ տեղ է գնում, փողոցները փակում են, որ Գագիկ Հարությունյանը նախագահ դառնա, տեղ գնա, պետք է փողոցները փակե՞ն, թե՞ վարչապետի համար են փողոցները փակվելու: «Արարողակարգային հարցերից յուրաքանչյուրի դեպքում համապատասխան ծառայություններ ապահովող մարմինների կողմից առանձին որոշումներ են կայացվում` ինչպես վարվել»»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս