ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խստացնել վերահսկումը գերիշխող շուկաներում. Կարեն Կարապետյանը` Արտակ Շաբոյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանը սկսեց իր ավանդական դարձած հանձնարարականներով: Դրանցից մեկը վերաբերում էր նախատոնական օրերին շուկայում վերահսկողության խստացման վերաբերյալ:
Նա ընդգծեց, թե այս օրերին տնտեսական կտրուկ ակտիվությունից ավելանում է մի շարք ապրանքների պահանջարկը, որն էլ իր հերթին գնային անհիմն բարձրացման ռիսկեր է պարունակում:

«Հաշվի առնելով այդ հանգամանքը, առաջարկում եմ ՏՄՊՊՀ նախագահին Ամանորին ընդառաջ խստացնել վերահսկումը գերիշխող շուկաներում», – նշեց նա:
Բացի այդ, նա հանձնարարեց իրականացնել ամենօրյա մոնիթորինգ շուկայում կատ`արվող գնային փոփոխություններին տեղեկանալու և միջոցներ ձեռնարկելու համար:




Լրահոս