«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունում առաջիկայում կարող է պատգամավորի փոփոխություն տեղի ունենալ: Մեր աղբյուրը պնդում է, որ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը խոստացել է մինչև հաջորդ տարվա հունվարի վերջ խորհրդարան բերել ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Հրանտ Դավթյանին:
Դավթյանի համար Ծառուկյանին միջնորդել է Արթուր Ասատրյանը, ով առավել հայտնի է Դոն Պիպո անունով: Դավթյանը «Ծառուկյան» դաշինքի համամասնական ցուցակի 25-րդ համարն է, և եթե որևէ պատգամավոր ինքնաբացարկ հայտնի, պատգամավոր դառնալու հերթը կհասնի Դավթյանին: Մնում է սպասել և տեսնել, թե ով է լինելու խորհրդարանից հեռացողը»:
Առավել մանրամասն՝ «Ժամանակ» այսօրվա համարում