Արարատի մարզպետարանի շուրջ աղմուկ է հասունանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արարատի մարզպետարանի շուրջ աղմուկ է հասունանում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` մարզպետարանի աշխատակիցները իրենց իրավունքները վերականգնելու համար ընկել են դատարանի դռները:

Մասնավորապես մեզ հայտնի դարձավ, որ 2017 թվականի դեկտեմբերի 7-ին Վարուժան Գրիգորյանը դիմել է Արարատի եւ Վայոց ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի` պահանջելով իրեն վերականգնել նախկին աշխատանքին եւ վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը: Նշենք, որ այս գործով դեռ չի նշանակվել նախնական դատաքննության օրը:




Լրահոս