Արմեն Ռուստամյանը չի բացառել, որ ՀՅԴ պորտֆելների փոփոխություններ լինեն. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը երեկ «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում չի բացառել, որ նոր կառավարությունում ՀՅԴ պորտֆելների փոփոխություններ լինեն, միաժամանակ նշել է, թե այդ հարցը այնքան էլ էական չէ։

«Պորտֆելներն այդքան էլ էական չեն այս խնդրի հետ կապված, բնականաբար, կարող են տեղի ունենալ որոշակի վերադասավորումեր նոր կառավարության ձևավորման առիթով»,- ասել է Ռուստամյանը։

Հարցին՝ ի՞նչ վերադասավորումների մասին է խոսքը՝ պորտֆելների թիվը կշատանա՞, թե՞ կնվազի, Ռուստամյանը պատասխանել է. «Դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ այդ մասին դեռ քննարկումներ չեն սկսվել։ Բայց ակնկալում ենք, որ տեղի կունենան եկող տարում»։




Լրահոս