Դեկտեմբերի 28-ին, ժամը 17:02-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին` Հովտաշեն գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա զոհ և տուժած, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Երասխ հատվածի 17-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում «ВАЗ-2106» մակնիշի 35 AU 356 պետհամարանիշով (վարորդ՝ 1997 թ. ծնված Ն. Դ.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորը (1959 թ. ծնված Թ. Խ.) տեղում մահացել է:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, այնուհետև ուղևոր Թ. Խ.-ի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: