Հունվարի 3-ին, ժամը 12.10-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Տիտոգրադյան և Խաղաղ-Դոնի փողոցների խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 1933 թ. ծնված Այգիր Ալավերդյանին, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության էր տեղափոխվել հիվանդանոց:
Հունվարի 12-ին Ա. Ալավերդյանը հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է: Քննությունը շարունակվում է: