ՖՈՏՈ. Նախանշաններ, որ սովորական մրսածությունը վերածվել է թոքաբորբի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թոքաբորբը կարող է վատ հետևանքների հանգեցնել, եթե անհրաժեշտ բուժում չլինի: Այն կարող է առաջանալ ինչպես ջերմության, այնպես էլ ալերգիայի պարագայում, ինչպես նաև կարող է լինել կրծքավանդակի վնասվածքի հետևանք: Իսկ որ դեպքում է դա առաջանում:

Թոքաբորբ կարող է լինել ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ: Սակայն մասնագետների խոսքով, առավել հաճախ դրան միտված են ալկոհոլ օգտագործող և ծխող մարդիկ: Թոքաբորբի նախանշանների վրա աչք փակել պետք չէ:

Թոքաբորբի ժամանակ 4 օր շարունակ բարձր ջերմություն է դիտվում՝ 38.5 և բարձր, որը իջեցնել շատ դժվար է լինում: Սակայն այլ նախանշանների ևս պետք է ուշադրություն դարձնել:

Թոքաբորբի ժամանակ հիվանդի օրգանիզմը թույլ է, նա ամբողջ ժամանակ ցանկանում է քնել, նույնիսկ էներգիա չի լինում հաց ուտելու համար:

Թոքաբորբին բնորոշ ամենավառ նախանշանն ուժեղ հազն է: Ընդ որում, դա կարող է ուղեկցվել նույնիսկ արյամբ:

Քանի որ այն անմիջական կապված է թոքերի հետ, ապա հաճախ խնդիրներ են լինում շնչառության հետ:

Թոքաբորբի ժամանակ կրծքավանդակում ցավը հիվանդին ուղեկցում է ոչ միայն հազի, այլ սովորական շնչառության ժամանակ:

Թոքաբորբի առաջին նախանշանների առկայության դեպքում պետք է անհապաղ դիմել բժշկի, պետք չէ ամաչել նաև շտապօգնություն զանգահարելուց:




Լրահոս