18.01.2018

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 18-ին ժամը 13:00 Փաստարկ մամուլի ակումբի հյուրն է Ղարաբաղ կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը: ԹԵՄԱ՝ ՀՀ ինտեգրացիոն գործընթցները 2018-ին. իրողություններ և հնարավոր զարգացումներ

***
Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» (ՔՀԻ) ՀԿ-ն ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ կազմակերպում է

​​

«Պրոբացիայի ծառայության առաջին տարվա գործունեության արդյունքները, խնդիրները և հեռանկարները» թեմայով քննարկում, որը տեղի կունենա սույն թվականի հունվարի 18-ին ժամը 10:00-13:00-ը Երևանի «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնի «Էրեբունի» սրահում:

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու քննարկմանը:

Պրոբացիայի ծառայության համար 2017 թվականը գորցունեության առաջին լիարժեք օրացուցային տարին էր։ 2017 թվականի արդյունկները ամփոփելով կոնֆերանսի մասնակիցնեևը հրավիրվում են քննարկելու խնդիրները, որոնց բախվում է ծառայությունը այս փուլում, զարգացման հեռանկարները, ինչպես նաև թե ինչ դերակատարություն կարող է ունենալ հասարակական հատվածը իրախախտների վերականգնման գործում։

Միջոցառման աշխատանքային լեզուն հայերենն է:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես կգա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը: Հրավիրված են դեսպաններ, պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներ:

Հարցերի և հավելյալ տեղեկատվության ստանալու համար կարող եք դիմել Եվգենիա Իվանովային [email protected] էլ. փոստով կամ զանգահարելով (010) 57-43-17, 055 080 111 հեռախոսահամարով:

Քննարկումը կազմակերպվում է ՄԱԿ-ի ժողովրդավարության հիմնադրամի (UNDEF) կողմից ֆինանսավորվող «Աջակցություն Հայաստանում Պրոբացիայի ծառայության ստեղծմանը» ծրագրի շրջանակներում, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության երևանյան գրասենյակի (ԵԱՀԿ) աջակցությամբ:

***

Հունվարի 18-ին` ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում հանդես է գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի անսամբլ «Հարությունյան»փայտափողային-դաշնամուրային քառյակը՝ Լիլիթ Զաքարյան (դաշնամուր), Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ) և Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ)կազմով։ Համերգը կայանալու է «Երաժշտական հինգշաբթի Խաչատրյանի տանը» ծրագրի շրջանակներում։ Համերգին ելույթ կունենան նաև դաշնակահարուհի, ՀՀվաստակավոր արտիստ Անահիտ Ներսիսյանը և հոբոյահար Տիգրան Վարդանյանը։ Համերգային ծրագրում կներկայացվեն Ֆրանսիս Պուլենկի կամերային ստեղծագործությունները։

***

12.00 ին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կկայանա բանավեճ՝ «Հայաստան-2018. արտաքին և ներքին մարտահրավերներ» թեմայով:

Յոթ ամիս տևած լռությունից հետո երկրում տիրող իրավիճակի մասին իր պատկերացումները կներկայացնի քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանը:Ի՞նչ է սպասումՀայաստանին և ՀՀ քաղաքացիներին: Ինչպիսի՞ ելք է տեսնում 6 անգամ ԱԺ պատգամավոր դարձած, քաղաքական գիտությունների թեկնածու, դիվանագետ Հակոբյանը։ Նրաընդդիմախոսն է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը:

***

14:00 ին Sputnik Արմենիա միջազգային գործակալությունում կկազմակերպվի ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի մամուլիասուլիսը:

Արմեն Հայրապետյանը կխոսի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության պետական պահուստների օտարման միջոցառումներիմասին:

Ասուլիսի ընթացքում կներկայացվի և լրատվամիջոցներին կտրամադրվի նաև ազգային պահուստներում իրացման ենթակա տեսաշարը:

 




Լրահոս