Չեխիայի կառավարությունը հրաժարական Է տվել: Այդ մասին վարչապետ եւ դոլարային միլիարդատեր Անդրեյ Բաբիշը հայտնել Է նախարարների կաբինետի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում:
Նախօրեին Չեխիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ մերժել Է վստահություն հայտնել կառավարությանն այն կապակցությամբ, որ ոստիկանությունը հետաքննություն Է վարում Բաբիշի նկատմամբ, որին կասկածում են ֆիրմաներից մեկի համար անօրինականորեն Եվրամիության 2 մլն եվրոյի չափով սուբսիդիաներ ստանալու մեջ: